Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 36-ամյա Մյասնիկ Գ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 13-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 267.1-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: