ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել․ «դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար»․
«Իհարկե, ջանքերը, փորձերը շարունակվում են՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագիր կնքել: Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ավելի դրական ստեղծագործական կենսամակարդակի հասնելու համար», – ասել է Պեսկովն՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Կրեմլը «հակված չէ Wall Street Journal-ն ընկալել որպես առաջնային աղբյուր», ուստի նրանք ակնկալում են այս հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ստանալ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ․ «Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի միջոցով, հատկապես՝ Wall Street Journal-ի միջոցով»,- նկատել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հայ ընկերների հետ երկխոսության շատ ընդարձակ օրակարգ ունի։