Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Արզական գյուղում։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 24-ին ՊՆ Կոտայքի զինվորական համալրման ծառայության աշխատակիցները գնացել են Արզական գյուղ՝ 1993 թվականին ծնված բնակիչներից մեկին ծանուցագիր հանձնելու։
Արդյունքում, ՊՆ աշխատակիցներին լավ անակնկալ չի սպասվել։ Նրանց վրա են հարձակվել տանտիրոջ եղբայրն ու հայրը, քաշքշել են, բազմաթիվ հարվածներ են հասցրել, ինչից հետո ՊՆ աշխատակիցները վնասվածքներ են ստացել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքից հետո հայր ու որդուն ձերբակալել են։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան