
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վիրավորների թիվն արդեն հասել է 18 հազարի։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Զոհվածների թվում է 2,913 երեխա և 1,709 կին», – մանրամասնել են գերատեսչությունից։