
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը գրում է․ «Ստրասբուրգից վերադառնում եմ Հայաստան, գոհունակությամբ, որ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց Ադրբեջանի գործողությունները հստակ դատապարտող դեկլարացիային:
Այդ փաստաթղթով նաև պահանջ դրվեց Ադրբեջանի նկատմամբ՝ ազատ արձակելու Արցախի առաջնորդներին:
Կոնգրեսը աջակցություն է հայտնում Հայաստանին ստեղծված հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում և որոշում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հաջորդիվ կհրապարակեմ նաև ելույթներս»:
