Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ, հանդիպել Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդների հետ:
Մելանի Ջոլին այցելել է նաև Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, իսկ համայնքապետարանում հանդիպել՝ Արցախից բռնի տեղահանված և այս պահին Ջերմուկ քաղաքում բնակվող արցախցիների հետ։