
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցելությունից հետո X-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է արել:
«1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք ոգեկոչել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»,-գրել է նա:
Իր գրառումը Կանադայի ԱԳ նախարարն ավարտել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» նախադասությամբ: