Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիրը բխում է երկու կողմի շահերից. Միլլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այսօր ճեպազրույցի ժամանակ կրկին խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին։ Նրան հարցրել են, թե որքանով է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հաջողության հասնելը:

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ դա բխում է երկու կողմի շահերից. տարածաշրջանի շահերից, տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ կողմերը կարողանան հասնել համաձայնության` խաղաղության պայմանագրի, և մենք այն կշարունակենք առաջ մղել», – նշել է նա:




Լրահոս