Հնդկաստանը կարող է ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ ուղարկել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Economic Times-ը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին հարցին։ Նշվում է, թե Հնդկաստանը մտածում է  Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին։

Նոր մատակարարումների մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն նշվում է, թե խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք կօգնեն զսպող միջոցներ ստեղծել Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակի ֆոնին:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի կողմից Հայաստան ուղարկված վերջին խմբաքանակը ներառում էր Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ և զինամթերք։




Լրահոս