Ահազանգի հետքերով․ հայտնի է՝ երբ կտեղադրվեն հինգ ամիս առաջ գնված ծաղկամաններն ու աղբամանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am  օրեր առաջ անդրադարձ էր կատարել Իջևանի համայնքապետարանի գործունեությանը և նշել, որ ամիսներ առաջ կնքվել է աղբամաններ և ծաղկամաններ ձեռք բերելու պայմանագիր, որոնք մինչև օրս չեն տեղադրվել համայնքում:

ArmLur.am-ը կապ հաստատեց մրցույթին մասնակից ընկերություններից հենց հաղթող կազմակերպության՝ «ՋԻ ԸՆԴ ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Պետրոսյանի հետ, որտեղից էլ գնվել են անհրաժեշտ ծաղկամաններն ու աղբամանները:Մեր հարցերին ի պատասխան պարոն Պետրոսյանը պարզաբանեց.

«Մրցույթի մասնակից ընկերություններից մեկը ես եմ, քանի որ ամենացածր գինը ես եմ առաջարկել դրա համար էլ մրցույթի հաղթողը իմ ընկերությունն է:Սահմանված քանակի համաձայն թե՛ ծաղկամանները, թե՛ աղբամանները առկա են, սակայն մրցույթը հաղթելուց հետո կա որոշակի ժամանակահատված՝ 6 ամիսը լրանալուն պես, մեր ընկերությունը  արդեն կարող է տրամադրել  ծաղկամաններն ու աղբամանները, որից հետո էլ այն արդեն կտեղադրվի»,- պարզաբանեց ընկերության տնօրենը:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս