Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացությունների դեպքերն աճել են 1,1 անգամ։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
«Հոկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 500 բուժառու, որոնց 90 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։ Հոսպիտալացվածներից 16-ը, որոնք 0-4 տարեկան երեխաներ են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ հիվանդացությանդեպքերի մոտ 70 տոկոսն արձանագրվում է 0-18 տարեկանների շրջանում, որոնցից գրեթե 50 տոկոսը 0-4 տարեկան երեխաներ են։