ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում սկսված հայցի քննությունը` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, հետաձգվեց, որովհետեւ երրորդ անձանց` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանին եւ նույն վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին ուղարկված ծանուցման թերթիկները հետ էին վերադարձել: Հիշեցնենք, որ այս երկուսի փոխարեն «Ժողովուրդ»-ից վիրավորվել եւ փոխհատուցում է պահանջում ՀՀ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը: Փորձեցինք ՀՀԿ-ական վերնախավից պարզել, թե ինչ գիտեն նրանք Կարինե Կիրակոսյանի ու նրա գտնվելու վայրի մասին: Պարզվում է` ոչ ոք ոչ մի տեղեկություն չունի: ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «ՀՀԿ-ն ունի մոտ 30 հազար ակտիվ անդամ, եւ իրենց գտնվելու տեղի ու վայրի մասին ոչ բնական երեւույթ է, որ իմանանք»: Տիկին Կիրակոսյանից տեղյակ չէ նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:




Լրահոս