Այսօր լրանում է 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 24-րդ տարելիցը: 24 տարի առաջ այս օրը ԱԺ հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։ Ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչ, ևս 8 մարդ վիրավորվեց։
Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո վստահեցրել էր, որ ամեն ինչ անելու է՝ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտելու համար, բայց փաստացի այն մինչ օրս մնում է չբացահայտված:
ArmLur.am-ը այսօր քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ըստ իրենց ինչու՞ հոկտեմբերի 27-ի գործը մինչ օրս բացահայտված չէ, ի՞նչն է խոչընդոտում դրա ամբողջական բացահայտմանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան