
Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ուլնեցի-Մինաս Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրականացված բարեկարգման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Կոտայք ՋՕԸ-ից սնուցվող ջրագիծն ունի տեխնիկական մեծ խնդիրներ։
Խողովակները եղել են փտած, կոռոզացված, այդ պատճառով ջրամատակարարումը թերի է իրականացվել։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել շահագործման համար ոչ պիտանի ջրագծերը շուտափույթ փոխարինելու։ Ներկայում կազմակերպությունը անցկացնում է նոր ջրագիծ։