ArmLur.am-ի տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Շուշան Ավետիսյանին, ում հետ խոսել ենք անչափահաս երեխաների օրինազանց արարքների մասին՝ անդրադառնալով նաև վերջին շրջանում բացահայտված դեպքերին: Օրինակ դպրոցներից մեկում ստուգայցի ժամանակ անչափահաս տղաների մոտ հայտնաբերվել էր ապօրինի զենք և թմրանյութ: Փորձել ենք հասկանալ այս իրավիճակում ինչ պետք է անեն ծնողները:
«Դեպքերը շատ են, ներկա պահին համացանցը լայն հնարավորություններ է տալիս, սոցիալական կայքերի շնորհիվ մեկ վայրկյանում հեռախոսի մեկ ստեղով կարող ես իմանալ, թե որտեղ է գտնվում այն, ինչ փնտրում ես»,-ասաց փաստաբանը:
Մանրամասնները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան