![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/102723001fd14f88304bf4a0f9efb66cf87602.jpg)
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Տիմոթի Մինտոյի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Հանդիպմանը քննարկվել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը։