ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԱՅՑԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նոյեմբերի 2-ից Հայաստանում են գտնվում երեք իսրայելցիներ, որոնց թվում է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը: Մեր աղբյուրների հավաստմամբ, մինչ նրանց՝ Իսրայել գնալը հոկտեմբերի 27-ին երեք օրով Հայաստանից չորս ներկայացուցիչ ինչ-որ գերատեսչության ղեկավարի գլխավորությամբ գնացել են Իսրայել: Սակայն այս մասին պաշտոնապես տեղեկություն չի տարածվել: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզել այդ փոխայցերի նպատակը: Վերջինս ասաց, որ Շմուել Մերոմը Հայաստանում Իսրայելի դեսպանն է, որի նստավայրը Երուսաղեմն է, եւ նա պարբերաբար լինում է Հայաստանում: Իսկ մեր երկրից մեկնած պատվիրակության մասին Բալայանը որեւէ մեկնաբանություն չտվեց:




Լրահոս