Շանթ Խաչատրյանը ևս կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ23 ԱԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ:

Շանթը որակավորման փուլի գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովաննի Ալեսսիոյին, 1/8-րդ եզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ղազախ Յերասիլ Նուրբոսինովին, իսկ 1/4 եզրափակչում համառ գոտեմարտում առավելության է հասել վրացի Օթար Աբուլաձեի նկատմամբ:

Կիսաեզրափակչում Շանթը կգոտեմարտի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դմիտրի Ադամովի հետ:




Լրահոս