
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը և 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ: Սուրենը համառ գոտեմարտում զիջեց թուրք ըմբիշին: Կարենը ևս պարտվեց թուրք մարզիկի:
Ավելի վաղ հայ ըմբիշներից կիսաեզրափակիչ էին դուրս եկել Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը: