ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը առավոտյան գնում է Արմավիրի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզ։ ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ երեք մարզ գնալու նպատակը վերոնշյալ մարզերում պարեկային ծառայության գումարտակի բացումն է։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի այս այցի մեջ ամենաուշագրավն այն է, որ ՔՊ-ական պատգամավորներն ու մարզպետները խառնվել են իրար: Նրանք ամեն գնով փորձում են այնպես անել, որ հաճոյանան Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես Փաշինյանին հաճոյանալու համար նրանք սկսել են մարդիկ հավաքել, որոնք վարչապետի այցի ժամանակ գովեստի խոսքեր կասեն նրա հասցեին, կգովաբանեն նրան։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ առավել խառն են Սյունիքի ՔՊ-ական պատագամավորները, որոնք խոստացել են ամեն ինչ անել, որ մարզում վարչապետին լավ ընդունեն, քանի որ մինչ այդ միջադեպեր են գրանցվել։
Ք. Մ.