Երկու վիտամին, որոնց չարաշահումը կարող է դառնալ քաղցկեղի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ գոյություն ունեն վիտամիններ, որոնց գերդոզավորումը կարող է հանգեցնել թոքերի քաղցկեղի զարգացման։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Investigation (JCI) գիտական-բժշկական ամսագրում։

Ըստ ներկայացված տվյալների՝ խոսքը C և E վիտամինների մասին է։ Այս տարրերը հակաօքսիդանտներ են, ինչը նշանակում է, որ դրանք ճնշում են օրգանիզմում օքսիդացման գործընթացները։

Կրծողների վրա անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ այս վիտամինների գերդոզավորման դեպքում օրգանիզմում նկատվում է արյունատար անոթների աճ, այդ թվում նաև չարորակ ուռուցքների հատվածում։ Սա հանգեցնում է նրան, որ քաղցկեղի բջիջներն ավելի շատ թթվածին են ստանում ու սկսում են աճել։

Սա է պատճառը, որ վիտամինների, ինչպես նաև դեղերի չափաբաժինը պետք է անպայման նախապես համաձայնեցնել բժշկի հետ։




Լրահոս