
«Այդ մասին այնքան խոսվեց: Ես հասկանում եմ, որ որոշակի նպատակային բան կա փչացնելու Տեր-Պետրոսյանի կողմից ասած այդ թեզը: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները ուզում են փչացնել դա, բայց այնքան ենք խոսել, որ հիմա անիմաստ է խոսելը… ես չեմ լսել այդպիսի համեմատություն»
Ստեփան Մարգարյան, 1in.am
Եվ իսկապես, ինչպե՞ս կարելի է Ծառուկյանին համեմատել Իվանիշվիլիի կամ Յանուկովիչի հետ. ԲՀԿ-ական պատգամավորի համար իր առաջնորդը պետք է որ նշված երկուսից ավելի բարձր լինի և անհամեմատելի: Հետո չեմ կարծում, թե Իվանիշվիլին այդքան հիանալի տիրապետում է իր խոսքը գործ չդարձնելու և միայն խոսք պահելու արվեստին, կամ կարողանում է հազարամյակներով ձգձգել իր որոշման մասին հայտնելը` իրեն հավատացողներին պահելով փշերի վրա, կամ էլ վերջում նման կերպով հուսախաբ անել, հետո էլ այլընտրանք խաղալ: Չէ՛, Ծառուկյանն, անխոս, ավելի մեծ բարձունք է, նա նույնիսկ գիտական թեզի պաշտպանության թեմա է Լևոն Տեր-Պետրոսյանի համար
Այստեղ են ասել. «Տերդ մեռնի, գիտություն»:
Կարեն Վարդանյան