
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին: Երիտասարդը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է քննչական բաժին:
Նույն օրը Արշակունյանց պողոտայում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 21-ամյա Մխիթար Օ.-ն, որը հոկտեմբերի 24-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Նա ևս ներկայացվել է քննչական բաժին: