Կանադան խոսում է Արցախի ինքնորոշումից, իսկ Հայաստանը՝ ոչ. Ադրբեջանում «վայնասուն» է բարձրացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպես ասած «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարություն է տարածել, որում իր խորը վրդովմունքն է հայտնում Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարության առնչությամբ, APA-ին հայտնել են համայնքից:

Կանադական դիվանագիտությունը, որը խոսում է «ինքնորոշման» սկզբունքի մասին, իրականում իրեն անհեթեթ իրավիճակի մեջ է դրել։ Կանադան, որն այսօր հապճեպ պատվիրակություն է ուղարկել օվկիանոսից այն կողմ՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելություն, ծրագրո՞ւմ է մոտ ապագայում դեսպանություն բացել Հայաստանում՝ տեղյակ չլինելով, որ նույնիսկ Հայաստանն ինքը չի շոշափում «ինքնորոշման» սկզբունքը՝ 2020 թվականի պատերազմից հետո.

Եթե Կանադան այդքան արժեւորում է «ինքնորոշման» սկզբունքը, ապա նախ պետք է սկսի իրենից և անկախություն տա իր նահանգին, որտեղ անկախության իմաստը շատ բարձր է։ Մենք Կանադայից պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ հայտարարություններ անելը և չմիջամտել մեր երկրի ներքին գործերին»,- հավելել է Համայնքը։

Հետաքրքրական է, որ անգամ Կանադան է խոսում Արցախի ինքնորոշումից, սակայն մեր իշխանությունները լռում են, ադրբեջանցիները կանադացիներին հենց մեր իշխանություններով են փորձում «վախեցնել»:

Ինչևէ փաստ է մեկ բան, որ Կանադայի իշխանությունների այս որոշումն ու հայտարարությունը վայնասուն է բարձրացրել Ադրբեջանում:




Լրահոս