Wildberries-ը հաճախորդների համար տհաճ անակնկալ է պատրաստել. ինչ է սպասվում հոկտեմբերի 30-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries-ը, փակելով ռուսական տարբերակով գնումներ կատարելու էժան և մատչելի տարբերակը, այժմ հայկական շուկայի գնորդների համար այլ անակնկալ է մատուցում։

Երեկվանից հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 30-ից Wildberries-ի ապրանքի ստացման կետերի անվճար պոլիէթիլենային տոպրակներն այլևս անվճար չեն լինի։ Ըստ օգտատերերի՝ ստացած ծանուցումներից պարզ է դառնում, որ տոպրակներն այսուհետ կլինեն վճարովի, այսինքն երբ վերցնեք ձեր ապրանքը Wildberries-ից և ցանկանաք այն տոպրակի մեջ դնել, ապա տոպրակը կարժենա 22-ից 65 դրամ։

Պոլիեթիլենային տոպրակների համար գումարը գանձվելու է Wildberries-ի ձեր հաշվին կցված քարտից։
Ըստ երևույթին, սա արվում է, քանի որ Wildberries-ը հանդիսանում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը և ստիպված պետք է ենթարկվի պոլիէթիլենային տոպրակների մասին հայաստանյան օրենքին, ըստ որի տոպրակները հաճախորդներին տրվելու են որոշակի գումարի դիմաց։ Այդ գումարն էլ իր հերթին ազդեցություն է ունենալու Հայաստանի բյուջե մտնող գումարի չափի վրա։ Կարող ենք սպասել նաև, որ հաջորդ եռամսյակում Wildberries-ը հարկատուների ցանկում ավելի բարձր դիրքում կհայտնվի։

Էմմա Միքայելյան




Լրահոս