
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայի խաղարկության C լիգայում։
«Հանրապետական» ստադիոնում Հայաստանի ազգային թիմը 1-4 հաշվով պարտվեց Էստոնիայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականից աչքի ընկավ Անի Ղուկասյանը։
Առաջին տուրում էլ Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ղազախստանի թիմին։ Ղազախստանի և Էստոնիայի հավաքականներն ունեն չորսական միավոր։ Իսրայելը երեք միավորով երրորդ տեղում է, իսկ Հայաստանի հավաքականը միավոր չունի։