«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ Իսրայելը թույլ կտա լրացուցիչ բեռնատարներ, որոնք սնունդ, խմելու ջուր և դեղորայք են տեղափոխում Գազայի հատվածի հարավ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։
«Մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը Գազայի քաղաքացիներին, ովքեր տեղափոխվել են հարավ: Այսօր մենք ավելի շատ բեռնատարներ կուղարկենք ջրով, սննդով և դեղորայքով: Նրանք, ովքեր կհայտնվեն անվտանգ տարածքում, կստանան սնունդ, ջուր և դեղորայք», – ասաց նա:
Նախօրեին, ինչպես հայտարարել է օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդասիրական օգնության համակարգող Լին Հասթինգսը, Գազայի հատված պետք է մտներ մարդասիրական օգնություն ունեցող ութ բեռնատարներ։ Իսկ հոկտեմբերի 21-ից նրանց ընդհանուր թիվը հասել է 74-ի, պարզաբանեց նա։
Օֆելյա Հովհաննիսյան