
Մոտ 20 րոպե առաջ արդեն սկսվել է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը ՝ Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում: Ինչպես արդեն հայտնել էր «Ժողովուրդ»-ը հանդիպմանը ներկա կլինեն ՀԱԿ կուսակցությունից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից կմասնակցեն ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: