Թաիլանդի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին շտապ հեռանալ Իսրայելից. տարհանմանը մասնակցում է նաև թագավորական օդուժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի վարչապետ Սրետա Տավիսինը կոչ է արել իր համաքաղաքացիներին շտապ հեռանալ Իսրայելից՝ սրվող ռազմական գործողությունների պատճառով։

Այս մասին նա գրել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում:

«Կառավարությունը չափազանց անհանգստացած է Թաիլանդի քաղաքացիների վիճակով Իսրայելում: Ես կցանկանայի ձեզ կոչ անել որքան հնարավոր է շուտ վերադառնալ Թաիլանդ»,- գրել է նա՝ նշելով, որ Իսրայելի զինված ուժերը ինտենսիվացրել են իրենց ցամաքային գործողությունները Գազայի հատվածում:

«Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Իսրայելում հակամարտության ավելի լուրջ սրման, որը վտանգ է ներկայացնում թայլանդցիների կյանքի և անվտանգության համար, ներառյալ կռիվների ուժեղացման հավանականությունը, որը կարող է ազդել երկրի ներսում տեղաշարժվելու հնարավորության վրա», – գրել է նա:

Վարչապետն անձամբ մոտեցել է Իսրայելում գտնվող թայլանդցի բանվորների հարազատներին և խնդրել նրանց համոզել վերադառնալ հայրենիք։

Թաիլանդի կառավարության ղեկավարը ավելի վաղ կարգադրել էր բոլոր վերադարձողների համար ավելացնել միանվագ վճարի չափը, որն այժմ կազմում է 15 հազար բատ (400 դոլար) և նրանց աշխատանքով ապահովել։ Մինչ ռազմական գործողությունների սկսվելը հրեական նահանգում եղել է Թաիլանդի մոտ 30 հազար քաղաքացի, նրանցից ավելի քան 8 հազարը ցանկացել են տարհանվել, մոտ 4 հազարն արդեն վերադարձել է հայրենիք։

Թաիլանդական Thai Airways, Nok Air և Malaysian AirAsia ավիաընկերությունները Իսրայելից Թաիլանդ տարհանման թռիչքներ կիրականացնեն մինչև հոկտեմբերի վերջ։




Լրահոս