
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում վստահ է հանդես գալիս 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։
Հայ ըմբիշը իր առաջին գոտեմարտում ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լաիշրամ Մեյթեին, իսկ 1/8 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել է բուլղարացի Դենիս Դեմիրովին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ է դուրս եկել նաև 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։