Նիկոլ Փաշինյանը սառն ու անտարբեր է եղել. մանրամասներ նրա մարզային այցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում։ Այցի առիթը պարեկային ծառայության ներդրումն էր այդ մարզերում։

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այցի ընթացքում Փաշինյանը չի շփվել ոչ ոքի հետ՝ ո՛չ համայնքների ղեկավարների, ո՛չ այլ պաշտոնյաների հետ, սառը և անտարբեր է եղել։ Փաշինյանը շատ «չոր» բարևել է բոլոր ներկաներին: Հիմնականում լսել է Պարեկային ծառայությունների պետերի զեկույցները շրջել, ապա հեռացել։

Ներկաները բոլորը շոկի մեջ են հայտնվել Փաշինյանի վերաբերմունքից, քանի որ օրերով պատրաստվել են նրան դիմավորելուն ու հաճոյանալուն, բայց Փաշինյանը տեղի չի տվել: Վարչապետի այցից հետո թեժ քննարկվել է,թե այս սառը վերաբերմունքը ինչի է հանգեցնելու, շատերի կարծիքով մարզպետների շրջանում ևս հնարավոր են պաշտոնանկություններ: Ու բոլորը շունչները պահած սպասում են իրենց ճակատագրի որոշմանը:

Էմմա Միքայելյան




Լրահոս