
ՀՀ Պետաական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին հարուրյակը եզրափակում է պետական ֆինանսավորում ունեցող Հանրային Հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերությունը հունվարից-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե մուտք է արել 2 մլրդ 318 մլն դրամ հարկ և զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը նոր մասնաշենք կառուցելու համար Չինաստանից ստացել է 26 մլն դոլար, որը համարժեք է 10 մլրդ դրամի, իսկ հայկական կողմը կառուցման համար կտրամադրի 2 մլն դոլար՝ 799 մլն դրամ։
Էմմա Միքայելյան