Սեպտեմբերի 19-ի առավոտյան ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետի ավագին. Շահրամանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը։ Ներկայացնում ենք մի քանի հայտարարություն։

  • Ռազմական գործողությունը սկսելուց հետո՝ ժամեր անց, ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ։
  • Ռուսական կողմը կարելի է ասել գտնվում էր դիտորդի կարգավիճակում
  • Նախագահի պաշտոնում քննարկվում էր իմ և Սամվել Բաբայանի հարցը։ Հենց նրա կուսակցությունն իրեն չառաջադրեց։
  • Սեպտեմբերի 19-ի առավոտյան ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն աշխատակազմը, քանի որ շուտով կաշխատի հրետանին։։Մենք այդ մասին ասել ենք խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ։
  • Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին։
  • Հայաստանը տեղյակ էր, թե Արցախը ինչ է ստորագրում: Մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները կապված էդ փաստաթղթի հետ։




Լրահոս