Ամեն տարի պետբյուջեից միջոցներ են հատկացվում գյուղատնտեսական կենդանիների սերմնահեղուկի պահպանման համար` գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման նպատակով: 2011թ. այդ նպատակով հատկացվել էր 6.3 մլն դրամ, իսկ 2012թ. գումարը կրճատվել է մինչեւ 5.7 մլն դրամ: Համապատասխան լաբորատորիան գտնվում է Մարտունի քաղաքում, որտեղ կովերի սերմնահեղուկը պահպանվում է խորը սառեցման մեթոդով: Սակայն մարտունեցի պատգամավոր Միշա Ստեփանյանը երեկ հայտարարել է, որ անասունների սերմնահեղուկը հնացած է` 25 տարվա վաղեմության, եւ առաջարկել է այդ գումարներն ուղղել ավելի կարեւոր միջոցառումների:
Ա՜Յ ՔԵԶ ԲԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ