«Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում, որը նաև մինչև ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել»:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Սամվել Շահրամանյանը:
Հարցին, թե կա՞ն մեղավորներ, և ի՞նչ է արվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, Շահրամանյանը պատասխանել է. «Մեր ՔԿ-ի կողմից հարուցվել է քրեական գործ, այն հիմա փոխանցված է Հայաստանի ՔԿ զինվորական գլխավոր վարչություն: Ես կխնդրեի ՔԿ-ի ղեկավարությանը հետևողական լինել և պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել բոլոր մեղավորներին և ենթարկել պատասխանատվության»,- ասել է նա:
Ժողովուրդ օրաթերթը դեռ հոկտեմբերի 6-ին էր գրել, որ այս գործը քննելու է ՀՀ քննչական կոմիտեն։