Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Երևանում և Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
ՊՈԱԿ-ի փոխանցմամբ այսօր առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: