Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:
ԿԸՀ-ից տեղեկանում ենք՝ Վերին Դվին համայնքի ընտրողների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։
Նշված ընտրություններն անցկացնելու համար Վերին Դվին համայնքում կազմավորվել է 1, Արզնի համայնքում՝ 2 տեղամաս:
Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված 3 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 7 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։
Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: