«Երևան Ջուր» ՓԲԸ-ը վերջերս հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացնելու 2014-2015թթ. ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկները:
Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի մամլո խոսնակ Մարիամ Ստեփանյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ փետրվարի 28-ին արդեն հանձնաժողովը ստացել է թանկացման հայտ և 90-օրյա ժամկետում կորոշի՝ ինչ գին պետք է հաստատի:
«Թե երբ կլինի առաջին նիստը, դեռ պարզ չէ: հայտն ուսումնասիրվում է»,- եզրափակեց Մարիամ Ստեփանյանը: