Ոստիկանությունը նախկին քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանին ստիպել է իր վրա վերցնել 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերից որեւէ մեկի սպանության մեղքը: Այս մասին երեկ լրագրողներին է հայտնել Ֆելիքս Գեւորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: «Իրեն ասել են` քո վրա վերցրու, հետո ամեն ինչ լավ կլինի, բայց նա հրաժարվել է: Դրանից հետո նրա վրա են բարդել մի շարք անհիմն գողություններ եւ մահակներով ծեծելուց ու ոտքին շիկացած օղակ դնելուց հետո ինքնախոստովանական ցուցմունք են կորզել»,-ասաց Ոսկանյանը: Փաստաբանը համոզված է, որ նախկին քաղբանտարկյալի վրա բարդված մեղադրանքն ուղղված է ոչ այնքան նրան, որքան նրա հորը` ՀԱԿ անդամ Պետրոս Գեւորգյանին:
ՍՏԻՊԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ