
Վերին Դվին համայնքում այսօր քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,60%-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին: