Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների պատճառով տուժածներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին՝ նախորդ գիշեր Թել Ավիվից Red Wings ինքնաթիռի ժամանումից հետո տղամարդկանց ամբոխը հարձակվել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղու վրա: Հաղորդվել է, որ նրանք ենթադրաբար փնտրում են ժամանող Իսրայելի քաղաքացիների։

Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Ղազախստանի մայրաքաղաքում, ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները։ Ղազախստանի մուֆթի Ախմադ Աբդուլաևը տեսաուղերձ է արել, որում հրեաների դեմ խոսելը սխալ է անվանել և հավատակիցներին հանգստություն պահպանել։

Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների պատճառով տուժել է ինը ոստիկան, որոնցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց, այս մասին հայտում են Հարավային Կովկասի դաշնային օկրուգի ներքին գործերի նախարարության գլխավոր գրասենյակից:

«Ապօրինի գործողությունների հետևանքով ինը ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից երկուսը ներկա պահին բավականին ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց», – ասվում է հաղորդագրության մեջ:

Շտաբից հավելում են, որ հնարավոր է եղել բացահայտել անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակցի, նրանցից 60-ը բերման են ենթարկվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ որոնողական աշխատանքներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս