Քաղաքապետի զոքանչը` ընդդեմ փոխհյուպատոսի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացի Ծովինար Մանուկյանը անհասկանալի պատճառներով չի կարողանում մեկնել Նորվեգիա ` դստեր մոտ. Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունից առանց պատճառաբանության մերժում են նայել Մանուկյանի գործերը:

Armlur.am-ի հետ զրույցում Ծովինար Մանուկյանը հայտնեց, որ նախապես դեսպանությունից պահանջել են 60 եվրո, որն ինքը չպետք է մուծեր, քանի որ հրավերն իր դստեր կողմից է եղել: «Այս մեկնումս Նորվեգիայի Վեգոշեն քաղաք պետք է լիներ վեցերորդը: Նրանք ասում են, թե անհասցե եմ մեկնում, բայց փեսաս քաղաքապետն է, և ինքն էլ դիմում է ներկայացրել, որ պատասխանատու է իմ բոլոր ծախսերի համար, անգամ հետդարձի, բայց դա նույնպես նրանց վրա չազդեց»,- նշեց Մանուկյանը ` հավելելով, որ իր գործերը պետք է նայեր փոխհյուպատոսը, սակայն վերջինս էլ առանց պատճառաբանության մերժել է Մանուկյանին:

Հետագայում Ծովինար Մանուկյանի գործերն ուղարկվում են Մոսկվա, որտեղ դրանք հաստատվում են:

Armlur.am-ը կապ հաստատեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, որտեղ խնդրեցին հարցումը գրավոր ուղարկել: Ավելի ուշ –ը կհրապարակի նաև դեսպանության պատճառաբանությունը, թե ինչու է մերժել նայել Ծովինար Մանուկյանի գործերը:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս