ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին այսօր մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ArmLur.am—ի թղթակիցը հայտնել էր, որ լրագրողներին թույլ չեն տալիս մասնակցել բյուջերի քննարկմանը, քանի որ այնտեղ էր Փաշինյանը, միայն օպերատորներին են թույլ տվել կադրեր անել։
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո քննարկումներն ընթանում են կիսադատարկ դահլիճում։ Այնտեղ է զեկուցող Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ու մի քանի պատգամավոր։