ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկինում երբեք նման խնդիրներ չեն եղել. Բորիս Նավասարդյանը՝ բյուջեի քննարկումն առանց լրագրողների անցկացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին այսօր մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայությամբ պայմանավորված՝ լրագրողներին այսօր թույլ չտվեցին ներկա գտնվել բյուջեի քննարկմանը՝ թույլ տալով, որ միայն օպերատորները կադրեր անեն՝ պատճառաբանելով, թե տեղ չկա ներսում:

Նշենք, որ 1918 թվականից ի վեր, երբ Հայաստանի խորհրդարանը ձևավորվել է, նման դեպք տեղի չի ունեցել:

Ստեղծված իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am– ի տեսանյութում։

Մարիամ Ղազարյան




Լրահոս