Ընդդիմադիրները սպասում են Վահե Ղազարյանին. նրան հարցեր ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 14.00-ին, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվելու է ՀՀ 2024թ-ի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցելու է նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով, ընդդիմադիր պատգամավորները, որոնք պետբյուջեի քննարկման սկզբնամասում բոյկոտել էին, մասնակցելու են քննարկման երկրորդ մասին: Ավելին, ընդդիմադիրները հստակ հարցեր ունեն նախարար Վահե Ղազարյանին:

Հարցը, մասնավորապես, վերաբերվում է սեպտեմբերի 19-ին ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ Գեղամ Մանուկյանը ծեծի էր ենթարկվել, սակայն մինչ օրս հայտնի չէ՝ ով է պատգամավորին ծեծի ենթարկել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս