Ես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի. Նիկոլայ Բորդյուժա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանում շատ քաղաքական ուժերի հետ, հետևաբար, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երևույթներ են, բայց ամեն դեպքում Հայաստանը լինելու է Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Բորդյուժան բելառուսական STV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց կազմակերպության:

«Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին ոչ միայն տնտեսապես, քանի որ մեծ թվով հայեր՝ մի քանի միլիոն, ապրում են Ռուսաստանում»,- ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։




Լրահոս