Ռուսաստանի կառավարությունը պարզեցնում է Ռուսաստանում բիզնեսի վարման կարգը մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների համար։
Սահմանվել է 25 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել եւ ավանդներ ունենալ ռուսական բանկերում․ այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ։
«Օտարերկրյա ձեռնարկությունների եւ գործարարների համար ավելի հարմար պայմանների ստեղծումը կառավարության համակարգված գործունեության կարեւոր մասն է ֆինանսական ինքնիշխանության հասնելու գծով, մեր նախագահի առաջադրած ազգային նպատակներին հասնելու շրջանակում»,- նշել է վարչապետը։
Երկրների ցուցակում են Հայաստանը, Ալժիրը, Բահրեյնը, Բելառուսը Ադրբեջանը,, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կատարը, Ղրղըզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։