Որ թոշակի հասնես, ինձ չես անիծի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանից armlur.am լրատվականի թղթակիցը պարզեց` որքանով են հավաստի այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ն որոշել է 1 տարով հետաձգել պարտադիր կուտակային վճարների մասին օրենքը` հաշվի առնելով հասարակության մեծամասնության դժգոհությունը և պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաները:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը  հերքեց դա` ասելով, որ, միևնույն է, օրենքը  կիրառությունից չի հանվելու:

Բայց եթե օրենքի ճիշտ լինելը ՍԴ-ն դեռ պետք է որոշի, ինչո՞ւ է Գալուստ Սահակյանը  վստահ, որ օրենքը հակասահմանադրական չի ճանաչվի:

«Դե եթե հակասահմանադրական ճանաչի, պատասխանատվությունը կընկնի ՍԴ-ի ու հարցը բարձրացնողների վրա»,- ասաց պրն. Սահակյանը:

Գալուստ Սահակյանը համոզված է, որ եթե ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական ճանաչի, ապա (խոսքն ուղղելով մեր թղթակցին). «Որ մեծանաս,  թոշակի անցնես, ինձ չես անիծի»:

 




Լրահոս