«Ես չեմ ուզում, որ հակաբեղմնավորիչների գովազդի ժամանակ իմ 10 տարեկան երեխան ինձ հարցնի, թե դա ինչ է, և ես կարկամեմ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՝ անդրադառնալով Հ1-ի եթերում գովազդը հանելու օրենքին:
Նախարարը կարծիք հայտնեց, որ չի ցանկանա, որ հեռուստաընկերությունում բռնություն քարոզվի, որ կոմերցիոն գովազդի հետևից ընկնողները 25 վայրկյանանոց գովազդում 3 անգամ կնոջ մազերը չքաշեն ու չապտակեն:
Հրայր Թոմասյանը նաև դժգոհեց ընդդիմադիր այն պատգամավորներից, ովքեր, նախարարի բնորոշմամբ,Հ1-ին «քացու տակ» գցածից հայտվել են դրա պաշտպանի դերում: Նա շեշտեց, որ հնչում եմ միայն մի քանի հեռուստաընկերության անուն, իսկ որոշ պատգամավորներ չեն նկատում, որ որոշներ այլ հեռուստաընկերությունները բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում: