Տիգրան Մեծ 17/4 հասցեում տեղի ունեցավ հիմնովին վերանորոգված և վերափոխված Queen burger ռեստորանի բացումը։
Գործելով դեռևս 1996 թվականից և լինելով մայրաքաղաք Երևանի ամենահին սննդի կետերից մեկը՝ վերաբացված Queen burger-ը առաջին խոշորագույն բուրգեր հարթակն է Երևանում։
ArmLur.am-ի հետ զրույցում Queen burger-ի տնօրեն Իշխան Ստեփանյանը ներկայացրել է ռեստորանի պատմությունը:
Հայաստանի «Հոթելիերների եւ Ռեստորատորների ասոցիացիայի» վստահվել է այս նախագծին նոր շունչ եւ կյանք տալ: Ընդամենը 6 ամիսների ընթացքում Queen burger-ն անճանաչելիորեն փոխվեց, եւ փոխեց նաեւ միջավայրը։ Բացի վիզուալ փոփոխությունը`փոխվել է նաեւ իմիջային մոտեցումն ու դիրքավորումը: Սա առաջին երիտասարդական սրճարանն է, որն իր հյուրերին սպասում է վաղ առավոտից`08:00-ից, մինչ ուշ գիշեր`03:00 (հետագայում 05:00):
Queen burger-ը նոր ստանդարտներ է սահմանում հանրային սննդի ոլորտում` արագ սննդի սիրահարներին հնարավորություն ընձեռելով այն վայելել վարձրակարգ ռեստորանային միջավայրում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Մարիամ Ղազարյան, Հովսեփ Հովսեփյան